ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն իր բուհերում Հայաստանից դիմորդներին կրկին 200-ից ավելի տեղ է հատկացնելու

2018-2019 թվականներին ռուսական բուհերում ուսանելու համար Հայաստանի քաղաքացիների համար հատկացվել էր 210 տեղ, իսկ այս տարի այդ տեղը հաստատապես պակաս չի լինի՝ հաշվի առնելով, որ քվոտաներն ամեն տարի մեծանում են: Այս մասին փետրվարի 10-ին Մոսկվա – Երևան – Բիշքեկ տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, փոխանցում  է News.am-ը:  

Նա հավելել է, որ ռուսական բուհերում ուսանում է Հայաստանի 2674 քաղաքացի, և նրանցից 740-ից ավելին Ռուսաստանի Դաշնության բյուջեի հաշվին: «Հայաստանից դիմորդները հիմնականում սովորում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Մոսկվայի և Ռոստովի մարզերում: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ռուսական բուհեր ընդունվել հատուկ ծրագրերով՝ ինչպես ուսման վճարովի տեղերում, այնպես էլ բյուջետային: 2024 թվականին նախատեսվում է ԱՊՀ երկրներից դիմորդների համար քվոտաները կրկնապատկել, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»,- ասել է Ֆալկովը:

Նա շեշտել է, որ միջազգային համագործակցության շրջանակում կարևոր է Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցությունը:

«Այս առումով սպասում ենք հայ գործընկերների առաջարկներին, քանի որ մենք չենք կարող պարտադրել, բայց կարող ենք նպաստել և աջակցել նման համագործակցությանը»,- նշել է նա:

Վալերի Ֆալկովի խոսքով՝ ամեն տարի աշխարհում ռուսական կրթության պահանջարկն աճում է, և պետությունն աշխատում է, որ այս գործընթացին աջակցի՝ իրականացնելով ծրագրեր և ձգտելով բարձրացնել աշխարհում ռուսական բուհերի վարկանիշը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: