ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լայն հասարակական համախմբման փոխարեն առաջացել են նոր բաժանումներ. Արթուր Վանեցյան

Ծայրահեղականությունն ու ծայրահեղությունն այսօրվա  Հայաստանում չպետք է տեղ ունենան։ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում իր համոզմունքն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հաղորդում է Panorama.am։

«Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով, նաև տասնյակ երանգներով։ Մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- ասել է Վանեցյանը։

Նա նշել է, որ «թավշյա հեղափոխությունից» առաջ ու հետո մարդիկ արդարություն էին պահանջում, ինչպես նաև կենսամակարդակի, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում  ծառայությունների որակի բարձրացում։

«Խոստացան, բայց չարեցին»,-ընդգծել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանի խոսքով, լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները,  առաջացել են  նոր ներքին բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների»։

«Նրանք  անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է այս ամենում ուժային կառույցների ներգրավվածության անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մասին, նա ասել է՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նրանք մնում են հուսալի և կանխատեսելի գործընկերներ։  Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն բազմադարյա պատմությունն ու եղբայրական և ռազմավարական հարաբերությունների կուտակված ներուժը , զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափերում:

«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,-հայտարարել է Վանեցյանը`  ավելացնելով, որ իրական քաղաքականությունն ու պոպուլիզմն անհամատեղելի են։

Նա նշել է, որ բաց թողնված ու չիրականացրած հնարավորությունների մասին կարելի է  երկար խոսել, բայց նույնիսկ ամենասիրով ընտանիքներում կարող են առաջանալ թյուրըմբռնումներ։

«Բարեբախտաբար, մեր ժողովուրդները միշտ իմաստուն են եղել՝ հաղթահարելու փոխհարաբերություններում ի հայտ եկած դժվարությունները։ Համոզված եմ, հիմա էլ իմաստությունը կբավարարի: Հարկավոր է կամք ու իմաստություն, և մեր ժողովուրդներն ունեն դրանք։

Ես պետք է ընդգծեմ, որ  մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա»,-նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: