ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն կշարունակի շուկայական գներով նավթ վաճառել Բելառուսին

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև առաջացած էներգակիրների հետ կապված երկխոսությունը, կարծես, հետաքրքիր փուլ է մտնում:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև 2019թ.-ի վերջին կայացած բանակցությունների անհաջող ելքից հետո ՌԴ-ն մի քանի օրով դադարեցրեց դեպի Բելառուս նավթի մատակարարումը, որից հետո Բելառուսն այլ երկրներից նավթ գնելու հայտարարությամբ հանդես եկավ: Արդյունքում, Մինսկը կարողացավ որոշակի ծավալով նավթ ձեռք բերել Նորվեգիայից (ՌԴ-Բելառուս նավթային լարվածության մասին՝ «ՌԴ-Բելառուս նավթային վեճ. սուվերենության բարձրացո՞ւմ, թե՞ դերակատարի փոփոխություն» հոդվածում ):

Ռուս-բելառուսական նավթային լարվածությունը որակական նոր էսկալացիայի վտանգի ներքո հայտնվեց ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի՝ եվրասիական երկրներ, այդ թվում՝ Բելառուս, եռօրյա այցից հետո: Նշենք, որ այցի ընթացքում Պոմպեոն վստահեցրել  էր՝ Միացյալ Նահանգները պատրաստ է հարյուր տոկոսով Բելառուսին ապահովել նավթով:

Թվում էր, թե Լուկաշենկոն, ով վերջին երկու տարիներին հատկապես ըմբոստանում է ռուսական նկրտումների դեմ՝ ի դեմս Բելառուսի հետ առավել խորը ինտեգրացիայի անցման, ընդհուպ մինչև վերադարձ միասնական պետությանը, պիտի որ ոգևորվեր ամերիկյան առաջարկից:

Մինչդեռ դեռ վաղ է ուրախանալ, և այդ մասին փաստացի վկայեց Լուկաշենկոյի՝ Սոչի կատարած այցը:

Մեկ հարց է, թե ինչ էր ակնկալում Բելառուսի նախագահն այդ այցից. հավանաբար, քաղաքա-տնտեսական առևտրի հետ գործ ունենք, և Լուկաշենկոյի բանակցային պորտֆելում ամերիկյան առաջարկն էր: Մինչդեռ բոլորովին այլ հարց է, թե ինչ ստացավ այդ երկրի նախագահը Պուտինի հետ հանդիպումից:

Արդյունքներն, առնվազն, այնքան էլ Լուկաշենկոյի սրտով չեն, ինչի մասին վկայում է մի քանի հանգամանք:

Նախ, հանդիպումից հետո, Լուկաշենկոյի՝ ըստ էության  հանդիպմանն առնչվող բովանդակային միակ հայտարարությունը եղավ այն, որ երկու նախագահները քննարկել և հիշել են Բելառուսն ու ՌԴ միմյանց կապող պատմական իրադարձություններ, ինչպես նաև «մեկ պետության ներքո համատեղ կյանքի ժամանակները»: Հատկանշական է, որ համատեղ կյանքի մասին հիշատակում է Լուկաշենկոն, ով առավել էժան նավթ ու գազ ստանալու համար ոչ մի կերպ չէր համաձայնվում ՌԴ հետ ավելի խորը ինտեգրացիային և ով Սոչիի հանդիպումից ընդամենը երեք օր առաջ ՌԴ իր սպասվելիք այցը բացատրել էր «ճշմարտության ժամի» վրա հասնելով:

Ընդ որում, ինչն ավելի հետաքրքրիր է, Լուկաշենկոն այդ մասին խոսում է՝ չունենալով Ռուսաստանի կողմից որևէ փոխզիջում. ՌԴ-ն Բելառուսին գազ կշարունակի մատակարարել 2019թ.-ի գներով՝ 127 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ նավթ՝ շուկայական գներով:

Թե ինչը կարող է լինել Լուկաշենկոյի՝ Սոչիից, ըստ էության, ձեռնունայն վերադառնալու պատճառը, այս պահին դժվար է կանխատեսել: Չի բացառվում, որ Բելառուսում այս տարի սպասվող նախագահական ընտրություններն են, որոնց ընդառաջ երկրի ղեկավարը խուսափում է քաղաքական լուրջ փոփոխությունների հայտ ներկայացնելուց, հատկապես, երբ ամերիկյան առաջարկը նոր  բարելավվող հարաբերությունների համար դժվար թե ընկալելի այլընտրանք լինի Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նույն բելառուսական հանրության համար:

Բայց միևնույն ժամանակ ռուսական թանկ նավթի գնումն իր հերթին բացասական ֆոն է ստեղծում, քանի որ նավթամթերքի արտահանման վրա հիմնված տնտեսության վրա դա բացասաբար կազդի:

Ուստի, չի բառացվում՝ ռուս-բելառուսական նավթային երկխոսությունը նոր զարգացումներ ապրի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: