ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն հանդիպել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

 

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին և այդ շրջագծում Հայաստանյայց Առաքելական դերակատարությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսեցին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի և հայ համայնքներին շարունակաբար զորակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Զրույցի ընթացքում արծարծվեց նաև տարբեր երկրներում հայոց սրբավայրերի և մշակութային բազմադարյա ժառանգության պատշաճ պահպանության հարցը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: