ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում. ՌԴ ԱԳՆ

ria.ru

Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել: Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է News.am-ը

«Ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, պայմանավորում է դրա արդյունքների նկատմամբ մեծ ուշադրությունը: Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականի Հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչև այժմ հիմք է հանդիսանում հրադադարի համար: Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր Մոսկվայի հռչակագրի ընդունումը 2008 թվականին, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Սա առաջին և առայժմ միակ փաստաթուղթն է ԼՂՀ կարգավորման վերաբերյալ, որի տակ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունն է: Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում` Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի պետերին հրավիրելով Մոսկվա:

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Մենք իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ կապի մեջ: Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովը կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպմանը` որպես անցյալ տարի Վիեննայում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացում, կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնք ուղղված են կարգավորման էության վերաբերյալ բանակցային գործընթացի վերսկսմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Դրանց թվում են հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման, կողմերի տարածքում պահվող անձանց ճակատագիրը հեշտացնելուն ուղղված քայլերը:

Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունների վերաբերյալ, քննարկվել են կարգավորման որոշ կարևորագույն խնդիրներ: Այս առաջարկներից շատերը կյանքի են կոչվել: Իրավիճակը սահմանին և շփման գծում շարունակում է մնալ համեմատաբար հանգիստ: Երևանի և Բաքվի միջև գործում է կապի գիծը: Իրականացվել են լրագրողների փոխայցելություններ: Ձերբակալված Զավեն Կարապետյանը և Իլվին Իբրահիմովը վերադարձվել են:

Աշխատանքը շարունակվում է նաև մյուս բանտարկյալների վերադարձի ուղղությամբ: Դրան միացել է ԿԽՄԿ-ն: Մենք կարծում ենք, որ այս ամենը վկայում է այն մասին, որ կողմերը մտադրություն ունեն կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Սա է, մասնավորապես, քննարկվել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը հայտարարում են փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին: Մենք աջակցում ենք այս տրամադրվածությանը: Աշխատանքը շարունակելու համար հիմք կա: Կարևորը քաղաքական կամք ցուցադրելն է»,- հայտարարել է փոխնախարարը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: