ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը խոսել է Թուրքիային պահանջ ներկայացնելու իր մտադրության մասին

Ամերիկահայ, ակտիվների կառավարիչ Մարկ Չենյանը ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նրա մայրը և հայրը ծնվել են Արևմտյան Հայաստանում: 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նրանք փրկվել են գերմանացի և ամերիկացի միսիոներների կողմից: Ճակատագրի բերումով նրանք երկուսն էլ հայտնվել են Եգիպտոսում: «Cyprus-mail»-ին տված հարցազրույցում իր ընտանիքի պատմությունը ներկայացնելով՝ Մարկ Չենյանը նշում է, որ այն ժամանակ, երբ կոտորածներին զոհ էր գնացել 1.5 մլն հայ, շատերը տեղահանվել էին ու բռնել գաղթի ճանապարհը, երկու որբերը մեծացել են առանձին ընտանիքներում, ապա միավորվել որպես ընտանիք՝ աչքի առաջ ունենալով գոյատևման գաղափարը: Մարկ Չենյանի մայրը դիզայներ էր, հայրն աշխատում էր որպես ինժեներ: Չեչենյանների (այսպես էր ազգանունը սկզբում) ընտանիքում լույս աշխարհ է գալիս որդի, որին Նշան են կոչում, ինչն անգլերեն նշանակում է «mark»: Նա ԱՄՆ տեղափոխվելուց հետո վերափոխում է անունն ու կրճատում ազգանունը՝ դառնալով Մարկ Չենյան:

Նա ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում, բնակվում է տասնամյակներ՝ աշխատելով որպես ակտիվների կառավարիչ և ներդրումների խորհրդատու: Նրա գրասենյակը գտնվում է Բևերլի Հիլզում, տունը՝ Լոս Անջելեսից փոքր-ինչ հեռու: Մարկ Չենյանն իր զբաղվածության հետ մեկտեղ հասցնում է դասախոսել՝ օրվա մեջ աշխատելով 10 ժամ և ավելի: «Ես շատ էներգիայով լեցուն մարդ եմ»,-պատմում է նա:

Հոդվածի հեղինակը նկատում է, որ զրույցի ընթացքում երեք բառ ամենահաճախն են գործածվում՝ շուկա, կարգապահություն և Հայաստան: Նրա կենսագրության մեջ հիշատակվում են տարբեր պաշտոններ՝ կապված «Հայկական բիզնես ֆորում»-ի, «Հայկական կրթական հիմնադրամ»-ի հետ: «Կա Ամերիկա, և կա այն, որ ես հայ եմ»,-նշել է Մարկ Չենյանը:

Շարունակելով ցեղասպանության թեման՝ նա  նկատել է, որ 1915 թվականին զոհված հայերի ակտիվները եղել են գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու են շարքային թուրքերը մասնակցություն ունեցել կոտորածին: Նրանք տիրացել են հայերի ունեցվածքին:  

«Իրապես, եթե դուք նայեք Թուրքիայի խոշոր բիզնեսին, ապա հաճախ կգտնեք ծագում 20-րդ դարի սկզբից: Այդ բիզնեսները չեն սկսել զրոյական մակարդակից: Շատ հաճախ պայքար է գնում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, բայց իմ մտքերն այլ ուղղությամբ են: Ես կցանկանայի գնալ և պահանջ ներկայացնել Թուրքիայի այսօրվա տնտեսական համակարգին. ես այնտեղ շահեր ունեմ, քանի որ յուրացրել են իմ ֆերմաները, գործարանները և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա: Հոդվածագրի ճշտող հարցին՝ արդյո՞ք դա հատուցում է, Մարկ Չենյանը նշում է. «Ես կցանկանայի լինել համարժեք բաժնետեր, դա սեփականություն է, ոչ թե հատուցում»:

Պահանջ ասելով՝ Մարկ Չենյանը նկատի ունի իրավական գործընթացը. գործնականում նա պատրաստ է նախ ներգրավել գիտնականների՝ այդ հարցին անդրադառնալու համար: Արվեստաբանները կարող են վեր հանել այն իրերը, որոնք ակնհայտ ունեն հայկական ծագում, սակայն որպես այդպիսին չեն նշվում: Հաջորդ փուլում արդեն գործում կներգրավի փաստաբաններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 5 կմ/ժ
-2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: