ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 145,05 դրամ ԱՐԾԱԹ - 229,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 756,21 դրամ

Էլիտար զորամաս գոյություն չունի. Դավիթ Տոնոյան

«Էլիտար զորամաս գոյություն չունի, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերի միջոցով տարածված անվանում է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին, , հաղորդում է Panorama.am:

Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվել էր. «Ինձ հետաքրքիր է էլիտար զորմասի հետ կապված հարցն ինչպե՞ս լուծվեց, արդյո՞ք այդ զորամասում սպայական անձնակազմի նկատմամբ որոշակի պատժիչ գործողություններ եղան, ընդհանրապես ցրվե՞ց այդ էլիտար խումբը: Ինձ հասած տվյալներով՝ նրանք ոնց որ մնացել են այդտեղ»:

Նախարարն ասաց, որ բոլոր զինծառայողնեերը, որոնք պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու հետ կապված պաշտպանության բանակի հրամանատարի, պաշտպանության նախարարի, հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն  կամ նախաքննության ընթացքում  պատասխանատվությունը կորոշվի՝ կամ ձերբակալվում են կամ կալանավորվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 75%
Քամի՝ 9 կմ/ժ
3 C°
 
  13° 
06.04.2020
  10° 
07.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: