ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Facebook

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այդ մասին նա հայտնել է Facebook-ում:

Ազգի առաջնորդի թոռն այդ քայլը բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, իր վրա ճնշում է գործադրում ընտանիքը:

Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ունի «Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև մեծ մասշտաբի կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաև նշել է, որ բոլոր մանրամասնությունները կարելի է ընթերցել Times-ին տված իր հարցազրույցում:

Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիևի որդին է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: