ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 382,59 դրամ ԱՐԾԱԹ - 281,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 765,37 դրամ

2020-ին ՀՀ-ն և Սիրիան համաձայնագիր կստորագրեն ավիահաղորդակցության մասին. Տաթևիկ Ռևազյան

news.am

2020 թվականին Հայաստանը և Սիրիան համաձայնագիր կստորագեն ավիահաղորդակցության մասին: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովի նիստում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, հաղորդում է news.am-ը:

Պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Սիրիայի հետ նման համաձայնագիր չկա, որտեղ խոշոր հայկական համայնք է բնակվում: «Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել են Արտաքին գործերի նախարարության հետ:  Նախատեսվում է համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի ընթացքում»,-  հայտնեց Ռևազյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները ավիացիայի ոլորտում սիրիական կողմի հետ պայմանավորվածություններից հրաժարվելու ոչ մի պատճառ չունեն:

Նշենք, որ մի քանի տարի առաջ, մինչև հակամարտության սրվելը, սիրիական պետական ավիաընկերությունը Հայաստան չվերթներ էր կատարում:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 5 կմ/ժ
0 C°
 
  12° 
29.02.2020
  10° 
01.03.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: