ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին․ Աննա Նաղդալյան (Tert.am)

Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթերում» գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Գրառումն այնուհետև ջնջվել է։ Թեմայի վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից։

- Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթերում» գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ի՞նչ հանդիպման մասին է խոսքը, արդյո՞ք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։

-Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին։

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրշիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների հետ, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրշիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակ։


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: