ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ընկերությունը դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

© Фото : ООО "ПРОМТЕХНОЛОГИЯ"

Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն, որն ORSIS բրենդի ներքո ինքնաձիգներ է արտադրում, դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ արված հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը բարձր գներով որսորդական ջերմատեսիլ նշանոցներ է մատակարարել մարտականի փոխարեն: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ընկերությունից, փոխանցում է Tert.am-ը

Փետրվարի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված սյուժեում հաղորդվել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է գործ, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարությանը մարտական ջերմատեսիլ նշանոցների փոխարեն վաճառվել են որսորդական ջերմատեսիլ նշանոցներ: Փետրվարի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այդ տեղեկությունը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի մեկնաբանության մեջ ասվում է, որ «թվում է, թե ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

«Ընկերությունը չի առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք շահարկվում են հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում որոշ հեռուստաալիքների կողմից: Ընկերությունը չի կարող բացահայտել արտադրանքի մասին տեղեկությունները` գաղտնիության մասին պայմանագրերից և Հայաստանի պետական գաղտնիքի նկատմամբ հարգանքից ելնելով: Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից նման շահարկումների հետ կապված հարցերը կլուծվեն դատական կարգով` բոլոր հնարավոր ռեսուրսների ներդրմամբ`այդպիսի լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու համար», - նշել են ընկերությունում:

Ընկերությունում հայկական հեռուստաընկերության տվյալներն անվանել են «անպատասխանատու շահարկում»:  

«Ընկերությունը մեկ անգամ չէ, որ անցկացրել է իր առաջարկած ապրանքների հաջող փորձարկումներ: Արտադրանքի նշանակությունը որոշվում է պրոֆեսիոնալների կողմից կատարված փորձարկումներով, ոչ թե անանուն շահարկումների փորձերով և հղումներով փորձագետների կարծիքներին, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»,-ընդգծել են ORSIS-ում:

Զենք արտադրող ընկերությունում կարծում են, որ նման գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել քննության վրա և ուշադրությունը շեղել հարուցված քրեական գործերից:

«Սա ոչ մի կապ չունի մրցույթի խափանման և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների կողմից յուրացման փաստի հետ»,- նշեն են ընկերությունում:

ORSIS-ը նաև հետաքրքրվել է հայկական հեռուստաընկերության ներկայացրած տեղեկատվության աղբյուրներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: