ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Փետրվարի 11-ից 14-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ այցի նպատակն էր ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի պիլոտային ծրագրերի ներդրման ընթացքի վերաբերյալ մասնագիտական քննարկումների անցկացումը:

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի ներդրման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամների հետ: Հայկական կողմը բանախոսություններ է ներկայացրել իրականացված աշխատանքների, մասնավորապես՝ առարկայի պիլոտային ծրագրերի մշակման, ներդրման, ուսուցման մեթոդաբանության և հետագա ծրագրերի վերաբերյալ:

Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, «Պետության ռազմական անվտանգությունը» խորագրով ակադեմիական գերատեսչական դասընթացի ունկնդիրներին և հաստատության պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել «Լավ կառավարման և բարեվարքության ամրապնդման հիմնահարցերը ռազմավարական մակարդակում» խորագրով բանախոսություն:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: