ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

Փաշինյանը նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Իտալիայից ժամանած 105-ամյա հային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա հային, ով Իտալիայի քաղաքացի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արևմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն: Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-նշել է վարչապետը:

Իտալիայի քաղաքացի 105-ամյա հայազգի Նուրհան Բողոսի Ժոզեֆովիչն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում է: Որոշել է կյանքի մնացած հատվածը ոչ միայն Հայաստանում անցկացնել, այլև ստանալ ՀՀ քաղաքացիություն, տեղեկացնում է «Արմենպրեսս»-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 7 կմ/ժ
1 C°
 
  11° 
09.04.2020
  15° 
10.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: