ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը կգլխավորի Վախթանգ Գոմելաուրին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը: Այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 19-ին հայտարարել է կառավարության նիստում:

«Դուք գիտեք, որ Անվտանգության խորհուրդը շատ կարևոր մարմին է, հատկապես այսօր, այն պետք է աշխատի ու գործի արդյունավետորեն: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ մենք ձեզ ենք ներկայացնում Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին՝ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Ես շնորհավորում եմ պարոն Վախթանգին այդ կարևոր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, իհարկե, համատեղությամբ: Դա նշանակում է, որ նրա գործառույթները կուժեղացվեն ու կրկնապատկվեն»,-հայտարարել է Գախարիան:

Մինչև վերջերս Անվտանգության խորհուրդը գլխավորում էր Լևան Իզորիան, ով այնուհետև նշանակվել է Գերմանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: