ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 602,91 դրամ ԱՐԾԱԹ - 217,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 10 906,05 դրամ

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքին: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, ով դարձավ ատելության, ռասիզմի և հակահայկական քաղաքականության անմեղ զոհ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարգարյան ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին:

Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է: Մենք պարտավոր ենք կանխել նմանատիպ՝ ինքնության վրա հիմնված հանցագործությունների հետագա դեպքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը:

Ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 8 կմ/ժ
10 C°
 
  11° 
29.03.2020
  13° 
30.03.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: