ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը. ՀՀ նախագահի ուղերձն Արցախի Վերածննդի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձը Արցախի Վերածննդի օրվա առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախի Վերածննդի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը, և հնչեց հզոր մի ազդակ, որ եկել է արդարության վերականգնման, ազատության հաղթանակի ժամանակը:

Արցախյան շարժումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում և արձագանքեց ողջ հայության մեջ՝ ուր էլ նրանք լինեին, Արցախի անկախության և բուն իսկ Հայաստանի անկախության նախերգանքն էր: Շուտով այն դարձավ փարոս, դեպի ուր ուղղվեցին Խորհրդային Միության ազատություն ու ժողովրդավարություն տենչող ժողովրդական լայն զանգվածների հայացքները:

Ավելի քան մեկ ամիս հետո տեղի ունենալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների հիմքում հենց արցախյան շարժումն է, 32 տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ազդարարված որոշումը՝ ազատ և անկախ ապրելու որոշումը: Այն երեկ շրջադարձային էր, այսօր՝ այլևս անշրջելի, իսկ վաղը՝ մշտական, հավերժ:

Աշխարհը մշտական ու շարունակական փոփոխության մեջ է, և Արցախն այդ աշխարհի մասն է կազմում: 32 տարի առաջ արցախյան շարժումը յուրովի կարողացավ շարժել անշարժելի թվացյալ անիվը, կարողացավ մտածողություն փոխել, կարողացավ ընդլայնել ազատության ու արդարության սահմանները և այդ ամենի շնորհիվ ձևավորել պետություն՝ հերոսական ժողովրդով:

Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու, աշխարհի քարտեզի՝ պատմականորեն իրեն պատկանող հայրենիքը հզորացնելու իրավունքը:

Կեցցե՛ ազատ և հզոր Արցախը: Կեցցե՛ հերոսական հայ ժողովուրդը»

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: