ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը թագավորական ընտանիքից պաշտոնապես դուրս կգան մարտի 31-ին

Daniel Leal-Olivas/Pool Photo via AP

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից: Այդ մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը:

Վերջինիս տվյալներով՝ թագավորական ընտանիքից զույգի պաշտոնական դուրս գալը կկայանա մարտի 31-ին: Բուքինգհեմյան պալատում նրանց սպասարկողները կդադարեն լիազորությունները կատարել ապրիլի 1-ին:

Նշվում է, որ արքայազն Հարրին կպահպանի մի շարք զինվորական կոչումներ, սակայն իր զինվորական կարգավիճակը չի կարող օգտագործել 12 ամիս տևողությամբ փորձաշրջանի ընթացքում:

Հարրին և Մեգանը կվերադարձնեն 2,4 մլն ֆունտ ստեռլինգը (3,1 մլն դոլար), որը բրիտանացի հարկատուների միջոցներից ծախսվել էր նրանց առանձնատան վերանորոգման համար, և կհրաժարվեն հետագայում պետությունների ֆինանսական աջակցությունից:

Այս երևույթը ԶԼՄ-ներում, Brexit-ի օրինակով, անվանել են Megxit, ինչը բառացիորեն նշանակում է Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: