ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: