ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ակնկալում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի մեծ ցուցանիշ կարձանագրվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունքները, որոնց համաձայն՝ 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, բացարձակ թվով այն կազմել է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ:

Անդրադառնալով հրապարակված ցուցանիշին կառավարության ղեկավարը նշել է. «Կարող ենք արձանագրել, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք արձանագրել 2019 թվականին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: