ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս գերազանցել է 1,25 հազարը

Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, ընդ որում՝ մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը:
Աղբյուրի տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս ավելացել է մեկով և կազմել 11: Երեք մարդ մահացել է Ճապոնիայում, մահվան ելքով երկուական դեպք է գրանցվել Հոնկոնգում և Իրանում, մեկական՝ Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Տայվանում և Ֆիլիպիններում:
Առավել շատ հիվանդներ (700-ից ավելի) հայտնաբերվել են Ճապոնիայի տարածքում, նրանցից ավելի քան 600-ը Յոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդանավի ուղևորներն են ու անձնակազմի անդամները:
Փետրվարի 21-ի առավոտյան Հարավային Կորեան հայտնել է Covid-19-ով վարակման 52 նոր դեպքի մասին, հիվանդների ընդհանուր թիվը երկրում հասել է 156-ի:
Սինգապուրում գրանցվել է 85 հիվանդ, Հոնկոնգում՝ 69, Թաիլանդում՝ 35, Տայվանում՝ 24, Մալայզիայում՝ 22, Ավստրալիայում՝ 17, Գերմանիայում և Վիետնամում՝ 16-ական, ԱՄՆ-ում՝ 15, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում՝ տասը, հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Արաբական Միացյալ էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Իտալիայում, Իրանում, Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Նեպալում, Շրի-Լանկայում և Շվեդիայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: