ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 123,45 դրամ ԱՐԾԱԹ - 238,83 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 747,47 դրամ

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ria.ru

Նոր կորոնավիրուսի ախտանշանները Չինաստանի վարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգի Շեննունցզյա շրջանի բնակչի մոտ հայտնաբերվել են հիվանդի հետ շփումից միայն 27 օր անց: Այս մասին նշում է People's Daily թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Չինաստանի լրատվամիջոցները հաղորդել էին նմանատիպ դեպքի մասին, երբ կորոնավիրուսի ախտանշանները հայտնաբերվել էին միայն 38 օր հետո: Սա նշանակում է, որ հիվանդության գաղտնի շրջանի ժամանակահատվածը կարող է ձգվել երկու շաբաթից ավելի:

2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին Ուհան քաղաքում նոր տեսակի համաճարակի առկայության մասին: ԱՀԿ-ն համաճարակի առկայությունը համարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, տալով հիվանդությանը COVID-2019 պաշտոնական անվանումը:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 76 հազարի սահմանը, որոնցից մահացել է 2345-ը, 20 հազար 659-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսը հասել է նաև Իրան: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի, հիվանդության զոհերի թիվը` 4-ի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 9 կմ/ժ
12 C°
 
  12° 
11.04.2020
  13° 
12.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: