ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան չի կատարել Սոչիում ձեռքբերված Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները. Պեսկով

Алексей Куденко/РИА Новости

Անկարան դեռևս չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները, որոնք ձեռք էին բերվել Սոչիում ավելի քան մեկ տարի առաջ: Այս մասին կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Տվյալ դեպքում կարելի է միանշանակ խոսել այն մասին, որ դեռևս չեն կատարվել Սոչիի պայմանավորվածությունները, որոնք ավելի քան մեկ տարի առաջ ստորագրվել են երկու նախագահների կողմից, և որոնցում ասվում է, որ հենց Թուրքիան պետք է ապահովի ծանր զինամթերքի դուրսբերումը, սահմանազատումը և այլն»,-ասել է նա:

«Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ են հայտնվում նրանց (Իդլիբում գտնվող ահաբեկիչների) ձեռքում: Եվ այդ ամենը, ցավոք, չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»,-նշել է Պեսկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: