ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 123,45 դրամ ԱՐԾԱԹ - 238,83 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 747,47 դրամ

Սլովակիան պատրաստ է իր կողմից հասանելիքն անել Ղարաբաղի հարցով. Միրոսլավ Լայչակ

Ամեն անգամ, երբ հանդիպում եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, Լեռնային Ղարաբաղի հարցը, անշուշտ, մեր քննարկումների մասն է կազմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, հայտնում է Tert.am-ը

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպմանը՝ Միրոսլավ Լայչակն ասել է, որ իրենք այս հանդիպումները դրական զարգացումներ են համարում ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններում։

«Սրանք մեր տեսանկյունից՝ դրական զարգացումներ են։ Որովհետև շատ կարևոր է, որ առաջնորդները և ԱԳ նախարարները հանդիպեն և քննարկեն, թե ինչպես առաջ տանեն հարցի լուծումը»,- ասել է նա և հավելել, որ Սլովակիան ամբողջությամբ սատարում է հանգուցալուծման գործընթացին։

«Մենք ամբողջությամբ վստահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, շատ սերտորեն աշխատել ենք նրանց հետ անցյալ տարվա ընթացքում։ Սլովակիան պատրաստ է իր կողմից հասանելիքն անել», - ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 6 կմ/ժ
10 C°
 
  12° 
11.04.2020
  13° 
12.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: