ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին ասված Է ծանուցման մեջ, որը նախագահն ուղարկել Է Կոնգրես, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:

Ծանուցման մեջ ասված է. «այն անձանց գործողություններն ու քաղաքականությունը, որոնք Ուկրաինայում խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում նրա ակտիվների ապօրինի յուրացմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ Ղրիմի անեքսիան եւ ուժի գործադրումն Ոկրաինայում, շարունակում են իրենցից արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»:

 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահամանվել են 2014 թվականին, դրանք ամեն տարի 12 ամսով երկարաձգվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: