ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահի խորհրդականը կարծում է, որ հայերն են տնօրինում Ռուսաստանի, Ամերիկայի և Եվրոպայի ԶԼՄ-ները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Իսմայիլ Սաֆին, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը գնալով ավելանում է և տեղեկատվական դաշտում թուրքական քարոզչությունը այդքան էլ լավ վիճակում չէ:

Երեկ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում էր: Համատեղ ասուլիսի ընթացքում ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ Էրդողանի այցի միակ նպատակը Արցախի վերաբերյալ հերթական կեղծ հայտարարությունները տարածելն էր. հայտնում է Yerkir.am-ը:

Սաֆին նույնպես չի զլացել «Արցախը Ադրբեջանի հող» հայտարարել և անդրադարձել է ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի հերթական ստի՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»:

«Հայերը բռնազավթում են եղբայրարական Ադրբեջանի հողերը և հետո կոտորած կազմակերպում Խոջալուում: Եվ դրանից հետո նրանք ճիշտ են, իսկ մենք՝ ո՞չ: Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ նրանք դաժան չեն, ճնշված են: Այս ամենը ստեղծվել է նրանց քարոզչության միջոցով: Ռուսաստանի, Ամերիկայի և Եվրոպայի ԶԼՄ-ներն ու այլ ոլորտները նրանց ձեռքում են: Նրանք նույնիսկ ի վիճակի են ազդել մեր ԶԼՄ-ների, մեր ժողովրդի վրա: Նրանք աշխատում են զօրուգիշեր ամբողջ աշխարհով», - հայտարարել է Սաֆին, ով հավանաբար «մոռացել է» Սիրիայում իր երկրի դաժանություններն ու «եղբայրական Ադրբեջանի» կողմից քնած մարդու կացնահարումը, մահացած զինվորների գլուխ կտրելը և ծերերին խոշտանգումը:

Իսկ այն, որ սփյուռքահայ կառույցները՝ հանձինս տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակների, անդադար և ջանասիրաբար աշխատում են ի շահ Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցի արդարացի կարգավորման, աներկբա է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: