ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ն անվտանգության կարևոր ու ծանրակշիռ բարձիկ է. Հայաստանում ՌԴ դեսպան

Panorama.am

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ կայուն։ Դրանք երկար տարիներ, նույնիսկ դարեր շարունակ առանձնահատուկ են եղել», - ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում՝  պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, հաղորդում է Panorama.am։

Նկատենք, որ դեսպանը մասնակցում էր  «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանին։

Նրա խոսքով, դրան երկու եղբայրական երկրների ու նրանց ժողովուրդների հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում՝ և մշակույթը, և պատմությունը, և հոգեբանությունը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի ու դրանց ժողովուրդների անվտանգությունն ու զարգացումը։

«Կարող եմ ուղղակիորեն հայտարարել, որ այդ հարաբերությունների շարունակականությունը պահպանվում է ողջ ծավալով։ Դա արտացոլվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, ինչպես նաև մեր տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացմամբ, անվտանգության ոլորտում  և ինտեգրացիոն միություններում համագործակցությամբ»,-շեշտել է դեսպանը՝ վստահություն հայտնելով, որ դա կշարունակվի, քանի որ այն բխում է երկու երկրների ժողովուրդների շահերին:

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի էսկալացիայի, ինչպես նաև ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին հարցին, դեսպանն ասել է.
«ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղում և երաշխավորում, որ  իրավիճակը չզարգանա բացասական սցենարով, և էսկալացիա տեղի չունենա»։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը կարևոր ու ծանրակշիռ անվտանգության բարձիկ է։

«ՀԱՊԿ շրջանակում առկա են նաև հայ-ռուսական երկկողմ գործակցություն անվտանգության ոլորտում։ Կարծում եմ՝ այդ գործոնները բացականին ծանրակշիռ են՝ ապահովելու կայունություն ու խաղաղություն»,-նշել է դեսպանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: