ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը ԶԼՄ-ում Սումգայիթի ջարդերի մասին զրպարտության հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»թերթում հրապարակված սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնում է PanArmenian.net-ը

Տողանյանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին ասել է, որ հերքում չի պահանջելու պարբերականից, այլ արդեն իսկ դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ստուգում սկսել ազգային թշնամանքի, այլատյացության և կրոնոկան անհանդուրժողականության բորբոքման փաստով:

«Այն, ինչ տպագրվել է «Նեզավիսիմայա գազետայում», մենք համարում ենք պիղծ, անընդունելի և քրեորեն պատժելի»,- ասել է ՀՀ դեսպանը՝ հավելելով, որ դիմել է նաև Ռոսկոմնադզոր:

«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ն ինչ-որ առումով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար: Պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը զրպարտության, միմյանց հանդեպ ատելություն բորբոքելու մասին է: Ուստի, ես դիմել եմ դատախազություն, ոչ միայն ես, այլև հայկական հասարակական կազմակերպությունները: Դիմել ենք նաև Ռոսկոմնադզոր՝ պարզելու, արդյոք չի խախտվել ԶԼՄ-ների մասին օրենքը, ԶԼՄ-ի արտոնագրման պայմանները»,- նշել է նա:

Լև Ասկերովի հեղինակած հոդվածում ասվում է, թե 1988-ի իրադարձությունները հրահրել են Բաքվի և Ստեփանակերտի եկեղեցականները, որոնք նախապատրաստում էին հայ քարոզիչ գրոհայիններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: