ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բոլոր տարբերակները սեղանին կան». Արմեն Գրիգորյանը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու հավանականության մասին

Նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են կատարվել, փոխվարչապետ Ավինյանի գլխավորության աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է Իրանի Առողջապահության համակարգի պատասպանատու կառույցների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնսավիրուսի դեմ պայքարին, փոխանցում է News.am:

Նրա խոսքով, Հայաստանի ներսում ևս քայլեր են ձեռնարկվում. «Գիտեք, որ Իրանի հետ սահմանի մասով որոշումն արդեն կայացվել է, որոշակի սահմանափակումներ ունենք: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, բոլոր գերատեսչությունները՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս օնլայն կապի մեջ են: Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն»,--ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ սահմանը փակելու վերաբերյալ որոշում կայացվի նաև Վրաստանի մասով, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին դեռ նման հարց չի քննարկվում: Վրաստանում իրավիճակի վիրաբերյալ համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են: Բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր տարբերակները սեղանին կան: Լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: