ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Դա սարքված տեսանյութ է». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին

Երկու տարի առաջ այլ անձի տեսանյութն է եղել՝ սարքված, մոնտաժված։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վերջերս ենթադրյալ ադրբեջանցու կողմից Երեւանում նկարահանված տեսանյութին, փոխանցում է News.am։

«ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել եւ կողքից իբրեւ ադրբեջանցի է զրուցում եւ այդպես մեկնաբանենք։ Դա սարքված տեսանյութ է եղել եւ իրականությանը չհամապատասխանող, իհարկե դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք եւ կլուսաբանենք»,– ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: