ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթիռը ժամանել է Երևան

Թեհրանից 82 ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք  է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սա այս պահին Իրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող կարծես թե վերջին ինքնաթիռն է:

«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,-վստահեցրել է նախարարը:

Մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման համար 108 լաբորատոր թեստ, բոլորի պատասխանները եղել են բացասական։

Փետրվարի 26-ին ժամանել էր նաև Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրել էր Զվարթնոց օդանավակայան՝ ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետի ուղեկցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: