ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ

Հակառակորդն այսօր՝ փետրվարի 28-ին, կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Հստակ ժամ չեմ կարող ասել, բայց մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տևել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է և գյուղի, և դիրքերի ուղղությամբ։ 1 ժամ անց կրակոցները դադարել են»։

Մելիքյանի խոսքով՝ տուժածներ և գույքային վնաս կրողներ չկան. «Վնասների մասին այս պահին ինձ գոնե ոչ մի տեղեկություն չեն հայտնել, մարկային վնասներ չունենք։ Կրակում են, կամ պատին է կպնում, կամ այլ տեղեր, մեծ գյուղ է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: