ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դել Պիերոն Ուրգանտի մոտ պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի հավաքականի և «Յովենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել Հայաստանում։  Այս մասին հայտնում է Novosti-Armenia-ն: 

Դել Պիերոն Երևանում էր գտնվում փետրվարի 27–ին, նա մնաց Հայաստանում ընդամենը մի քանի ժամ։

«Ես գրանցված էի` Միլանում վիզա ստանալու համար, բացի այդ այնտեղ երկու գործ էլ ունեի։ Ես էլ եմ աշխատում հեռուստատեսությունում, պետք է մասնակցեի ակնոցների տոնավաճառի, սակայն մեզ մոտ Իտալիայում հիմա գլոբալ ճգնաժամ է, և ամեն ինչ հետաձգվեց։ Նաև ձայնագրություն ունեի Տրիվիզոյում` Վենետիկի մոտ, սակայն ամենուր անհանգստություն է։ Բոլորն ասում են, որ դա մի փորք չափազանցված է, ասում են, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Սակայն վիզան ստանալու համար ես կատարեցի հիանալի տուրիստական ուղևորություն, ես մեկնեցի Հայաստան` Երևան, որտեղ ինձ ընդունեցին պարզապես հրաշալի։ Բոլորը շատ սիրալիր էին», – նշել է ֆուտբոլիստն, ինչին ի պատասխան Ուրգանտը կատակել է. «Դա նրանք կարողանում են։ Տարօրինակ է, որ դուք ընդհանրապես եկել եք մեզ մոտ, կարող էիք մնալ Հայաստանում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: