ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից. Հենրիխ Մխիթարյան

Ռուս հայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդման հերթական թողարկումը նվիրված է իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է News.am-ը

Եվգենի Սավինի հետ զրույցում 31-ամյա կիսապաշտպանն անդրադարձել է իր կարիերայի կարևորագույն դրվագներին, խոսել հայկական ֆուտբոլում առկա խնդիրների, ադրբեջանցիներից ստացած սպառնալիքների, Յուրգեն Կլոպի հետ հարաբերությունների, նաև «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին:

«Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այն է, որ ֆուտբոլիստները չեն ցանկանում սովորել: Ֆուտբոլիստները ծույլ են, մարզիչները ևս: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, չեմ ցանկանում որևէ մեկին քննադատել: Եվրոպայում և Հայաստանում մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն աշխատանքի մասին: Հայերի մեծամասնությունն ասում է. «Ես ցանկանում եմ քնել, արթնանալ և ունենալ մեկ միլիոն դոլար բարձի տակ»: 15 տարեկանում աշխատեցի առաջին 20 դոլարը, հետո 40, 80, 120: Ես երբեք չեմ դժգոհել և շարունակել եմ աշխատել: Աշխատեք և հաճույք կստանաք:

Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից: Ինձ սպառնացել են Ֆեսյբուքում, Ինստագրամում, սակայն ուշադրություն չեմ դարձրել այդ ամենին: Ես հպարտ եմ, որ հայ եմ»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտ է ունեցել ԶԼՄ-ների պատճառով: 

«Մի առավոտ Մոուրինյոն եկավ և ասաց, որ իմ պատճառով իրեն մամուլը քննադատում է: Ես պատասխանեցի, որ հատուկ ոչինչ չեմ անում, որպեսզի իմ պատճառով նա քննադատության արժանանա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 15 կմ/ժ
23 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: