ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, այսօր Ազգային ժողովը քննարկում էր դատաիրավական բարեփոխումների մի հսկա փաթեթ, և այս բարեփոխումները կրկին էական քայլեր կդառնան կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգի առողջացման ու անկախացման ուղղությամբ:

Քրիստոս Յակումոպուլոսը հետաքրքրվել է Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներով և առաջիկայում սպասվող հանրաքվեով՝ նշելով, թե Եվրոպայի խորհրդում հասկանում են, որ սա շատ կարևոր է Հայաստանի ժողովրդի համար և ուրախ կլինեն աջակցել:

Արարատ Միրզոյանը մանրամասն բացատրել է իրավիճակը և շեշտել, որ իր խորին համոզմամբ՝ այս հանրաքվեն և առհասարակ այս հարցի լուծումը շատ լուրջ քայլ է լինելու Հայաստանի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ չի կարող լինել լիակատար ժողովրդավարություն, եթե չլինեն իշխանության պրոֆեսիոնալ և անկախ փոխզսպման ճյուղեր, ինչպես նաև չի կարող դատական իշխանությունը լինել այս ժողովրդավարական համակարգի մաս ու զսպել մյուս ճյուղերին, եթե չլինի անկախ, անաչառ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ, սակայն, ցավոք, նման Սահմանադրական դատարան Հայաստանում հիմա չկա, և հանրաքվեն ամենալավ ճանապարհն է՝ անելու այդ փոփոխությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: