ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շուշիի ազատագրման առաջին հրամանը ազատամարտիկներից եմ ստացել. Կոմանդոս

Nashaarmenia.info

Առաջին հրամանը ես ստացա ազատամարտիկներից։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում անդրադառնալով հարցին, թե ում կողմից է ստացել Շուշին ազատագրելու առաջին հրամանն, ասել է գեներալ-մայոր, Արցախի ազատամարտի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։

«Զարմանալին այն է, որ երբ մենք Շուշին ազատագրեցինք մայիսի 9-ին, մեկ-երկու օր հետո ինձ քարտեզներ բերեցին և ասացին, որ սա Շուշիի ազատագրման ծրագիրն է։ Գիտեք, զինվորական օրենքներ կան, որոնց վրա դու պետք է հիմնվես։ Ես գնացի Ղարաբաղ, բայց հետո նոր գրքերի մեջից իմացա, որ ինձ շտաբի պետ են նշանակել, որ մեկը հրամանատար է եղել, մինչդեռ տեղում նման բաներ չկային, ինձ ասացին դու ղեկավարի։ Ես Տողից հետո եկա Ստեփանակերտ, մաս մաս հավաքեցի աշխատող շտաբ, որը մեր բանակի խելքն էր։ Ես հիմա կարող եմ ասել, որ ես հրաման տվեցի այդ շտաբը սկսեց աշխատել, ես իրավունք ունեմ նման բան ասելու, ես եմ հրամանատարը եղել, բայց ստացվեց այնպես, որ հենց այդ շտաբն ինձ հրաման տվեց»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը։

Վերջինիս խոսքով՝ այդ ժամանակ նախապես պլանավորված էր ազատագրել Ջանահասանը, Քյոսալարը և այդ ուղղությամբ գործողություններ էին իրականացվում, բայց որոշվեց Շուշին ազատագրել։

«Շուշին ազատագրելու համար պետք էր մի տաս-տասնհինգ գործողություններ անել, պետք է թշնամու ամեն ինչն իմանալ՝ որտեղ է, ինչ է, ինչ ուժ ունի, ինչ զենք ունի, մեզ ժամանակ էր պետք։ Ամբողջ մարտ ամիսն աշխատեցինք Շուշիի ուղղությամբ, բայց չէինք մոռանում նաև Ջանահասարը և Քյոսալարը։ Մենք մի գաղտնի գործողություն էինք անում՝ իբրև ցույց էինք տալիս, որ շուտով Ջանահասարը, Քյոսալարն ենք ազատագրելու։ Ստացվում էր, որ մենք չպետք է պարտվեինք, հաղթանակն անորոշ էր, մեր ուժերը քիչ էին, բայց պետք է Շուշին շրջապատեինք, նոր մեկ-երկու ամիս հետո վերցնեինք»,- պատմել է Արկադի Տեր-Թադևոսյանը։
Գեներալ-մայորի խոսքով՝ իր գլխավորած շտաբը տեղում աշխատում էր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բայց օպերացիան սկսելու հրամանը պետք է Երևանից ստանար։

«Երկու անգամ երկա Երևան, երկու անգամ էլ չստորագրեցին։ Երևանում ինձ շատ ճիշտ հասկացրեցին, թե ոնց կարող ես երեք հազար հոգի չունենալ ու դուրս գալ երկու հազար հինգ հարյուրի դիմաց։ Ես երեք-չորս անգամ ավել ուժ պետք է ունենայի։ Վազգեն Սարգսյանն ինձ ասեց՝ գնա մի քիչ էլ պատրաստվի, մենք քեզ զենք-զինամթերք կուղարկենք։ Հետ եկա ու հրամանատարներին ասացի, որ մի ամսից նոր պետք է ազատագրենք Շուշին, հարձակվեցին ինձ վրա, ասելով, որ մի ամսից ոչ Ստեփանակերտը կլինի, ոչ գյուղերը կլինեն, բոլորը դեմ էին։ Ես արդեն հավատում էի, որ մենք կկարողանանք, արդեն մի քանի քաղաք ազատագրել էինք, փորձ ունեինք, արդեն լավ հրամանատարների, զինվորների գիտեի ես, բայց մեր կորուստն էր շատ լինելու»,- ասել է Արկադի Տեր Թադևոսյանը։

Հարցին, թե ինչպիսին էր Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, եթե Հայաստանից ասվել էր, որ պետք է սպասել ու պատրաստվել նոր օպերացիան սկսել, գեներալ-մայորն ասել է.

«Ղարաբաղի պարագայում այսպես եղավ. Ես հավաքեցի, փաստաթղթերը բերեցի և ասացի՝ Սերժ Ազատիչ, պետք է իրավունք տաք, ինքը չմտածեց, ստորագրեց միանգամից»,- պատմել է գեներալ-մայորը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: