ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Հայաստանի տնտեսությունը կտուժի կորոնավիրուսի հետևանքներից, որոնք չնայած կանխատեսելիության բարձր մակարդակին, պատշաճ արձագանք չեն ստանում

Armeniasputnik.am

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները համաշխարհային մակարդակով ամենօրյա հաշվարկի առարկա են դարձել:

Այդ հարցը որևէ կերպ չպետք է շրջանցի նաև Հայաստանի տնտեսությունն, ընդ որում՝ այս ուղղությամբ իրականացվող կանխատեսումներն ու դրանցից բխող գործողությունների անհրաժեշտություն կար նախքան մեր երկրում կորոնավիրուսով վարակման դեպքի արձանագումը:

Պատճառը պարզ է:  Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող Իրանում իրավիճակի սրումը, համաճարակի արագ զարգացումը, արդյունքում՝  Իրանի հետ տարբեր ուղղություններով առնչությունների ժամանակավոր կասեցումը կամ սահմանափակումը:  Եվ սա այն դեպքում, երբ Իրանը երկիր է, որի հետ մենք ունենք ցամաքային առևտրաշրջանառություն, այդ թվում՝ տարանցիկ նշանակության բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ (Վրաստանի տարածքով): 

Ուստի, միայն Իրանում համաճարակի բռնկման փաստը Հայաստանի իշխանություններին պետք է հուշեր Հայաստանի համար տնտեսական հետևանքները, որոնք, կարելի է ասել, անխուսափելի են:

Սա իհարկե խնդրի փոքր հատվածն է, քանի որ բացի անմիջական սահմանակից երկիր լինելուց, Իրանը նաև մեզ համար արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության երկու ուղղություններից մեկն է: Եվ հետևաբար այն պահից սկսած, ինչ ՀՀ իշխանությունները որոշում կայացրեցին մասնակիորեն փակել հաղորդակցության այդ ուղին, պիտի որ մշակած լինեին զարգացումների վատագույն սցենարի՝  սահմանի ամբողջական փակելու հավանականությանը համարժեք օպերատիվ գործողությունների ծրագիր՝ ունենալով ֆորս-մաժորային իրավիճակների համար կոմպետենտ մարմինների արդյունավետ և արագ ներգրավվածության խնդիր (ԱԻՆ, ՊՆ, ԱՆ և այլն): Գործողությունների ու ռազմավարության մեկ այլ ծրագիր անհրաժեշտ էր ունենալ Վրաստանի ուղղությամբ:  Մինչ այժմ, առնվազն տեսանելի մակարդակում որևէ տեղեկատվություն, որը կհուշեր, որ այդօրինակ գործողություններ իրականացվել են, չենք ունեցել:

Մինչդեռ, այսօր արդեն Իրանի հետ ունենք լիարժեք փակ սահման, իսկ գործարար դաշտից հնչող ահազանգերի համաձայն՝ բեռնատարների կուտակում Վրաստանի հետ սահմանին: 

Չի բացառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցի օրակարգում տեղ գտնի նաև այս հարցը, սակայն խնդրի էությունը՝ գնացքի ետևից վազելու միտումը ճիշտ ժամանակին գործողություններ չձեռնարկելու արդյունքում, չի փոխվում:

Արդարության համար պետք է նշել, որ մեր տնտեսությունն ամեն դեպքում կրելու է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հետևանքները, որոնք կլինեն ինչպես հարևանությամբ ու նաև մեզ մոտ հայտնաբերված վիրուսով պայմանավորված, այնպես էլ համաշխարհային տնտեսությունից սպասվող բացասական ազդակներով, սակայն համեմատության մեջ նույնը չի լինի պատկերն այս իրավիճակում, երբ չկա ադեկվատ արձագանք իրականությանը, և այն դեպքում, եթե ձեռնարկվեին բոլոր հնարավոր միջոցառումներն, այդ թվում՝ տնտեսվարողների ու սպառողների պաշտպանությանն ուղղված:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 60%
Քամի՝ 8 կմ/ժ
14 C°
 
16°  26° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: