ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,76 դրամ ԱՐԾԱԹ - 273,16 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 811,8 դրամ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց աշխատանքային պլանն ունեն, որը հանդիպումներ է ներառում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ՄԱԿ-ից մինչև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Այս մասին մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հարցին, փոխանցում է News.am-ը

Ըստ նրա, այդ հանդիպումները նորություն չեն: «Դրանցում գերբնական ոչինչ չկա: Դրանք պլանային հանդիպումներ են, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց լիազորությունները»,- ասել է Մնացականյանը:

Ընդ որում, արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և քաջատեղյակ է նրանց մոտեցումներին և ծրագրերին:

Մնացականյանը համանախագահների հետ աշխատանքը «նորմալ և բնական» որակեց` հիշեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամը չէ, որ նման այցեր են իրականացնում՝ հավելելով, որ հայկական կողմը ոչ մի մտավախություն չունի: Նա նաև նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարություններում հայկական կողմի համար ոչ մի նոր բան չկար:

«Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ անբարեխիղճ քաղաքականության պայմաններում, որն արտահայտվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանի միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող որևէ դեր խաղալ խաղաղ գործընթացում»,- շեշտել է Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմը կշարունակի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 8 կմ/ժ
23 C°
 
16°  27° 
02.06.2020
17°  28° 
03.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: