ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել են Նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՖՖ-ն

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ։

«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է Արմեն Սարգսյանն Ինստագրամում։

Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։
Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,- նշվում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: