ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում այս տարվա վերջին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Այժմ համաձայնեցվում է ամսաթիվը: Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի պետությունների ղեկավարների գագաթնաժողով այնտեղ կանցկացվի: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին Մոսկվայում»,- ասաց Գլխավոր քարտուղարը:

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ոլորտներ, այդ թվում նաև` արտաքին քաղաքական գործունեությունը, կազմակերպությանը գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ շնորհելու բելառուսական նախաձեռնության իրականացումը:
ևս մեկ հարց, որ քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Ստանիսլավ Զասը, վերաբերում է ՀԱՊԿ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարելավմանը: Մարտին Երևանում կանցկացվի ռազմական տեխնիկայի և սպառազինությունների ցուցահանդես, որտեղ կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են մանրամասն քննարկել այս թեման: «Մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի վերացնենք այն խնդիրները, որոնք առկա են ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք բավականին շատ են»,- նշեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

ՀԱՊԿ երկրներն այս տարի մի շարք համատեղ միջոցառումներ կանցկացնեն` հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարին խթան հաղորդելու նպատակով: Դրանց շարքում է արդեն ավանդական դարձած «Ալիք» թմրանյութերի դեմ պայքարի օպերացիան: Այն կանցկացվի երկու փուլով. ուժայինները ծրագրում են փակել Աֆղանստանից թմրանյութերի մատակարարման «հյուսիսային երթուղին» և միջոցներ ձեռնարկել սինթետիկ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ուղղությամբ: Շտաբեր կտեղակայվեն Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում: Բացի այդ, նախատեսվում են ապօրինի միգրացիայի կանխման և «Պրոքսի» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի օպերացիաները:

Մի քանի այլ զորավարժություն է նախատեսված կառավարման մարմինների համատեղ վերապատրաստման և հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման համար: Հայաստանում կանցկացվի «Փոխազդեցություն» հրամանատարաշտաբային զորավարժությունը, «Որոնում» հատուկ զորավարժությունը  հետախուզության ուժերի և միջոցների հետ և «Էշելոն» զորավարժությունը ՀԱՊԿ Հավաքական ուժերի նյութական և տեխնիկական ապահովության ուժերի և միջոցներով: Ղրղզստանը կընդունի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «Սահմանագիծ» արագ տեղակայման զորքերի հավաքական ուժերի զորավարժությունները, իսկ Բելառուսը` «Անխախտ եղբայրություն» հրամանատարաշտաբային զորավարժությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ: Կանցկացվի նաև հատուկ զորավարժություն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ստորաբաժանումների հետ և «Կոբալտ» հատուկ մարտավարական զորավարժությունը՝ հատուկ նշանակության ուժերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: