Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնածուի և Ադրբեջանի իշխանության կապերի մասին
Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Marianne օնլայն հարթակում հրապարակված հոդվածում ահազանգում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը («Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր) և Իլ դե Ֆրանսի քաղաքային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը:
«Արժե՞ հիշեցնել, որ մադամ Դաթին, որը հայտարարում է Բաքվին իր սատարման մասին, դեմ է արտահայտվել 2017թ. Եվրախորհրդարանում հետաքննությանը` եվրոպացի քաղաքական գործիչների վրա Ադրբեջանի կողմից անօրինական միջոցներով ճնշում գործադրելու հարցով»,- նշված է հոդվածում:
Ռաշիդայի մտերմությունն Ալիևի ռեժիմի հետ վառ արտահայտվել է նրա կողմից 2011թ. Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պատվին կազմակերպված մեծ խնջույքի ընթացքում: Փարիզի քաղաքապետի թեկնածուն հատկապես 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ հայտարարություններով:
Հոդվածի հեղինակները հույս են հայտնել, որ Ռաշիդա Դաթին կդադարեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ իր արտոնյալ հարաբերությունները:
Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան մարտի 15-22-ը: Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար Ռաշիդա Դաթիի հետ պայքարող թեկնածուներից ֆավորիտներ են գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն իր պաշտոնավարման ընթացքում այցելել է Հայաստան, աչքի ընկել հայանպաստ դիրքորոշումներով, և Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար Անյես Բյուզենը. նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը:
Ի դեպ, Իդալգոն մշտապես եղել է հայ համայնքի կողքին, մասնակցել տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքներին, Հայաստան այցի ընթացքում եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև նախաձեռնել է Փարիզում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 0,51 կմ/ժ