ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն թույլ չի տա Թուրքիային շանտաժի ենթարկել իրեն փախստականների միջոցով. Ավստրիայի ԱԳՆ

EADaily

Եվրամիությունը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան շանտաժով զբաղվի` ապօրինի միգրանտների հոսքի կազմակերպման ճանապարհով: Զագրեբում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, Թուրքիայի պահվածքն անընդունել է, որը ցինիկ կերպով ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա՝ անպաշտպան մարդկանց միջոցով: «Կարևորն այն է, որ մենք մեզ թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել»,- նշել է Ավստրիայի արտգործնախարարը:

Փետրվարի վերջին սիրիական բանակի հետ բախումից հետո, որի ընթացքում 36 թուրք զինծառայող էր զոհվել, Անկարան որոշում կայացրեց չխոչընդոտել Սիրիայից ժամանած փախստականների մուտքը ԵՄ: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանը հատող փախստականների թիվը 100 հազար է:

Եվրամիությունը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ` իրավիճակը կարգավորելու համար և խոստանում է աջակցություն ցուցաբերել փախստականների ներհոսքին բախվող Հունաստանին, Բուլղարիային և Կիպրոսին: Թուրքիայի և ԵՄ-ի միջևև սահմանը միգրանտների համար փակ է 2016 թվականից` Բրյուսելի և Անկարայի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի շրջանակներում, որը, սակայն, այդպես էլ  երբեք չի գործել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: