ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուհանի ժամանակավոր 14 հիվանդանոցներից 11-ը փակվել է

Չինաստանում կորոնավիրուսը նահանջում է, Ուհան քաղաքի մարզադաշտերում և ցուցահանդեսային կենտրոններում տեղակայված 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն արդեն փակվել են: Հիվանդներն առողջացել և դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

«Ուհանում համաճարակի սկսվելուց ի վեր մի շարք մարզադաշտեր և ցուցահանդեսային կենտրոններ վերածվել էին ժամանակավոր հիվանդանոցների: Մեծ թվով առողջացած հիվանդների դուրսգրմանը զուգահեռ` Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,-ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Մյուս հիվանդները տեղափոխվել են մասնագիտացած հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին:

Համաճարակային իրավիճակը Չինաստանում, այդ թվում համաճարակի օջախ Հուբեյ նահանգում վերջին շրջանում բարելավվում է: Այս պահի դրությամբ Չինաստանում կա կորոնավիրուսի ակտիվ 18 994 դեպք, լիովին ապաքինվել է 58 624 մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: