ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիահայ պատգամավոր Նորա Արիսյանը պարգևատրվել է Սիրիայի մշակույթի նախարարի կողմից

Մարտի 8-ին Դամասկոսի Ազգային օպերայի սրահում տեղի է ունեցել այդ երկրի Մշակույթի նախարարության կազմակերպած «Մշակույթը վերանորոգում է իր հաղթանակը» խորագրով փառատոնի բացման արարողությունը:

Ինչպես փոխանցում է Tert.am-ը՝ Սիրիայի մշակույթի նախարար Մուհամեդ ալ-Ահմատը պարգևատրել է մի շարք  մտավորականների և արվեստագետների։

Սիրիայի մշակույթի տարբեր բնագավառներում ունեցած իրենց ներդրման համար պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ, նկարիչներ և այլ տաղանդավոր անձինք։


Պարգևատրվածների շարքում էր նա պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, արաբ գրողների միության անդամ և Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նորա Արիսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: