ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար

Փարիզում հաջորդ շաբաթ մեկնարկող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու հիմնական հավակնորդները կլինեն ազգությամբ հայ Անուշ Թորանիանն ու թուրք Ագնես Էվրենը: Այս մասին, ինչպես փոխանցում է ermenihaber-ը, գրում է հայկական «Ակոսը»՝ հղում անելով  «Euronews»-ին:

Լուսանկարում ձախից առաջինը Ագնես Էվրենն է, երկրորդը՝ Անուշ Թորանիանը:

 Նշվում է, որ Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է և նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում: Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, «Սոցիալիստական կուսակցության» անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնի համար:

Նշենք, որ  Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը, որը 2017-ի տվյալներով՝ բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: