ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդումայում առաջարկել են Պուտինին իրավունք տալ կրկին ընտրվել նախագահի պաշտոնում

kremlin.ru

ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու նման կրկին ընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru-ն:

Այդ նպատակով Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում կատարել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները:

Տերեշկովան պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու հարցում:

«Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ»,-հայտարարել է Տերեշկովան:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ սահմանադրությունում նման ուղղում կատարելը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: