ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

m.mamul.am

Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է ermenihaber-ը:

ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար):

 Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:

Շուրջ 20 հոգանոց հանձնաժողովը 3 տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հիմնադրամը 3 տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։

«Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են այցելել օսմանյան և հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 10 կմ/ժ
18 C°
 
15°  27° 
27.09.2020
15°  27° 
28.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: