ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապն առաջին անգամ ընդհանուր ունկնդրություն Է անցկացրել տեսահեռարձակմամբ

© AP Photo / Andrew Medichini

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 11-ին Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ ավանդական ընդհանուր ունկնդրությունն անցկացրել Է Համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով՝ կորոնավիրուսով վարակման վտանգի կանխման նպատակով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Առաքելական պալատի գրադարանից քահանայապետի ելույթի տեսահեռարձակումը վարել Է Սուրբ աթոռի Vatican News տեղեկատվական պորտալը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը զորակցություն Է հայտնել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում բոլոր հիվանդացածներին եւ սրտանց շնորհակալություն Է հայտնել բոլոր բժիշկներին, ամբողջ բժշկական անձնակազմին, ինչպես նաեւ կամավորներին, որոնք այդքան ծանր պահին օգնում են մարդկանց պայքարելու հիվանդության դեմ: Միաժամանակ Ֆրանցիսկոս պապը վերստին առանձնահատուկ ուշադրություն Է հրավիրել Սիրիայի զինված հակամարտության ծանր հետեւանքների վրա: «ՉԷի ցանկանա, որ այդ ցավը, այդ համաճարակը մեզ հարկադրեր մոռանալ դժբախտ սիրիացիներին, որոնք տառապում են Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանին»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: