ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարն՝ անլուրջ. Գարո Փայլանը՝ կորոնավիրուսի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո գրառում է արել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը

Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:

«Կորոնավիրուսի համաճարակից ժողովրդին պաշտպանելու համար ցանկացած միջոց պետք է ձեռնարկվի։ Այդ համաճարակը տնտեսությանն էլ է հարվածելու։

Էկոնոմիկայի նախարարը  ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ որևէ հայտարարություն չարեց։  Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարն՝  անլուրջ»,- նշել է հայ պատգամավորը։ 

Փայլանը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Թուրքիայում գործազրկությունը, որը այժմ բավական բարձ մակարդակի վրա է, ավելի է աճելու։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: