ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: 
  
Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում ևվստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում: 
  
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պիտի օժանդակեն կողմերի միջևառկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը ևշեշտել, որ երկու ժողովուրդների միջևգոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջևվիզաների չեղարկման փաստը ևվստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար: 
  
Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարեւորել է նաևերկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե' բարեկամական խմբերի ևհանձնաժողովների, թե' միջազգային խորհրդարանական ձեւաչափերի մակարդակներում: 

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ: 
  
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ևգործընկերներին կոչ անում` սատարել այս ձեւաչափն ու որդեգրված սկզբունքները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: