ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է անում մոբիլիզացնել ուժերը` կորոնավիրուսի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անհապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որն արվել էր չորեքշաբթի` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ի համաճարակի կարգավիճակի մասին հայտարարման կապակցությամբ:

«Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անմիջապես մոբիլիզացնել և ակտիվացնել իրենց ջանքերը: Քանի որ այս ճգնաժամն ազդում է բոլորի վրա, բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան»,- ասել է նա:

«Ամենաճշգրիտ գիտական ապացույցները խոսում են այն մասին, որ եթե երկրները հայտնաբերում, ստուգում, բուժում, մեկուսացնում և հետևում են հիվանդության դեպքերին, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,- ասել է գլխավոր քարտուղարը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: